Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՑԱՀԱՅ ՈՒՂԵՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Օգոստոս 26,2010 00:00

Արագածոտնի մարզային ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 24-ին, ժամը 15-ի սահմաններում, ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի ճանապարհի 81-րդ կիլոմետրում:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «Ռենջ Ռովեր» մակնիշի AXA 555 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել: Մեքենայի ուղեւորը, Ախալքալաքի 50-ամյա բնակիչ Արամ Աբաջանյանը տեղում մահացել է: Մեքենայի վարորդը՝ Ախալքալաքի 48 -ամյա բնակիչ Գրիգոր Աբաջանյանը եւ ուղեւորները՝ նույն քաղաքի բնակիչներ Լուսինե եւ Լիաննա Աբաջանյաններն ու Երեւանի բնակիչ Նաիրա Արամյանը ստացել են վնասվածքներ եւ տեղափոխվել Թալինի հիվանդանոց:
Լիաննա Աբաջանյանը եւ Նաիրա Արամյանը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Գրիգոր եւ Լուսինե Աբաջանյանները տեղափոխվել են, համապատասխանաբար՝ Երեւանի «Արմենիա» եւ «Էրեբունի» բժշկական կենտրոններ:
Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը միջին ծանրության է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել