Լրահոս
Օրվա լրահոսը

Եկան, տեսան, հետաձգեցին

Օգոստոս 26,2010 00:00

\"\"Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել էր «Քրեյզիհորս» սրճարանի հարակից տարածքում այս տարվա ապրիլի 17-ին տեղի ունեցած միջադեպի գործով անդրանիկ նիստը:
Մինչ դատական կարգադրիչները կստուգեին եւ կգրանցեին նիստի մասնակիցներին՝ դահլիճ մտնելուց առաջ, նախագահող դատավոր Արմեն Խաչատրյանի օգնականը դիմեց դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանին, ասելով, որ նա տեղեկացնի այն մասին, որ մեկ այլ դատավարության պատճառով «ռազբիրատի գործը» հետաձգվում է:
Նշված «ռազբիրատի» գործով 7 ամբաստանյալներից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Կալանավորվել են Գեւորգ Շահենի Հարությունյանը (նա մեղադրվում է Քրօրի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով) եւ Գարեգին Մարտինի Համբարձումյանը (528 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով): Խուլիգանության համար մեղադրվող մյուս ամբաստանյալներն են. Մխիթար Միհրանի Էլոյանը (Կոտայքի մարզի Գեղադիր գյուղից), Մհեր Հակոբի Նշանյանը, Հարություն Անդրանիկի Քոչոյանը, Միսակ Ռազմիկի Ստեփանյանը, Արթուր Բորիկի Հարությունյանը (Աբովյան):
Դատական նիստը նշանակվեց օգոստոսի 31-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել