Լրահոս
Օրվա լրահոսը

Թոռան մեքենայից ընկել՝ մահացել է

Օգոստոս 26,2010 00:00

Ոստիկանության Դիլիջանի բաժնում օգոստոսի 20-ին, ժամը 10.15-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ձախ կոնքոսկրի կոտրվածքով, պոչուկային շրջանի պատռված վերքով եւ արյունահոսությամբ հիվանդանոց էր տեղափոխվել Հաղարծին գյուղի բնակիչ, 1935 թ. ծնված Վանիկ Բեգլարյանը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու եւ նույն օրը գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել է:
Մեկնած օպերատիվ խմբին Վ. Բեգլարյանի թոռը՝ 1981թ. ծնված Արսեն Բ.-ն ասել էր, որ պապը վնասվածքները ստացել է նույն օրը գյուղի հանդամասում հոն հավաքելու ժամանակ ժայռից ընկնելու հետեւանքով:
Օգոստոսի 24-ին ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արսեն Բ.-ն բերման է ենթարկվել եւ բացատրություն տվել, որ օգոստոսի 20-ին գյուղի հանդամասում իր վարած «ՈՒԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան փոխանցման տուփի խափանման պատճառով կտրուկ հետ է գնացել, ինչի հետեւանքով Վ. Բեգլարյանը, գտնվելով ավտոմեքենայի թափքում, վայր է ընկել եւ վնասվածքներ ստացել: Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել