Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ ՆԱՏՕ, ո՛չ ՀԱՊԿ

Օգոստոս 26,2010 00:00

Ինչպես հաղորդում է 7or.am-ը՝ վկայակոչելով AZE.az-ը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, թե Ադրբեջանը չի պատրաստվում մտնել ո՛չ ՆԱՏՕ, ո՛չ ՀԱՊԿ, քանի դեռ այդ կազմակերպությունները Հայաստանին չեն ճանաչել որպես «ագրեսոր, որը օկուպացրել է Ադրբեջանական տարածքները»: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը չի դառնա ՀԱՊԿ անդամ, քանի  որ նրա անդամ է նաեւ «ագրեսոր» երկիր Հայաստանը: Հասանովի խոսքերով՝ քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել իր «օկուպացիոն քաղաքականությունից», իսկ ՀԱՊԿ-ն էլ չի քննադատել Հայաստանի գործողությունները, Ադրբեջանը ՀԱՊԿ-ի հետ քննարկելու ոչինչ չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել