Լրահոս
Օրվա լրահոսը

Վարձակալել է, բայց փողը չի տվել

Օգոստոս 26,2010 00:00

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Նոյեմբերյանի նստավայր) օգոստոսի 23-ին տեղի է ունեցել Իջեւանի բնակիչ Արծրունի Խաչատրյանի հայցի քննությունը: Վերջինս Բերդի զինկոմիսարիատի տեխնիկայի հաշվառման եւ նախորոշման բաժնի պետն է, մայոր: Ա. Խաչատրյանը պահանջում է Հայ ազգային կոնգրեսից 650 հազար դրամ բռնագանձել՝ հօգուտ իրեն:
Ըստ «Հետքի», անցյալ տարվա մարտից Խաչատրյանն իր սեփականությունը հանդիսացող՝ Իջեւանի Աբովյան 17 հասցեում գտնվող 40 քմ տարածքը վարձակալությամբ հանձնել է Ա. Աթաբեկյանին: Վարձակալության ամսավճարը 80 հազար դրամ են որոշել, վարձի մուծման հաշվարկը սկսվել է ապրիլ ամսից:
«Սկզբից չեմ իմացել, որ այդտեղ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ է լինելու, Արթուրն ասում էր` կարող ա շորի խանութ լինի»,- ասել է վարձակալը: Տարածքի վարձակալության գրավոր պայմանագիր չի կնքվել, քանի որ Արծրունի Խաչատրյանը եւ Արթուր Աթաբեկյանն իրար ճանաչում էին: Վարձակալության պարտքը աճել է, գումար չի տրվել վարձակալին:
Աթաբեկյանն օգոստոսի 23-ի նիստին դատարանից 10 օր ժամանակ խնդրեց` իր ներկայացուցչին ներգրավելու նպատակով: Դատավոր Արման Կուրեխյանը որոշել է Աթաբեկյանի միջնորդությունը բավարարել եւ դատական նիստը նշանակել է օգոստոսի 31-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել