Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԴԱՊԵՏ «ՍՆԻԿԵՐՍԻ» ՈՐԴԻՆ ՎԻՐԱՎՈՐ Է

Օգոստոս 26,2010 00:00

\"\"Երեկ, ժամը 23:10-ի սահմաններում, Երեւան քաղաքի ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 2-րդ շենքի բակում՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի զինկոմիսարիատի հարեւանությամբ, կրակոցներ են հնչել: Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի գլխավորությամբ դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցներն ու փորձագետները: Բնակիչների ասելով, ջիպ մակնիշի ավտոմեքենայով 2-3 «բույվլներ» եկել են շենքի բակ եւ բղավելով, թե ով է, որ իրենց հետ «պրոբլեմներ» ունի՝ իրենց մոտ եղած հրազենով սկսել են անկանոն կերպով օդ կրակել: Արդյունքում մի քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է նախ՝ թիվ 8-րդ հիվանդանոց, ապա՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: «Առավոտի» տեղեկություններով, երեկ կեսգիշերին նա դեռ վիրահատարանում էր: Տուժողը, մեր աղբյուրների ասելով, ինչ-որ մի գնդապետի որդի է: Ո՛չ գնդապետի, ո՛չ նրա որդու անունը հայտնի չէ: Փոխարենը բնակիչներն ասում էին, թե վիրավորը «Սնիկերսի» տղեն ա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել