Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՇԱՑԱԾ ՎՐԴՈՎՄՈՒՆՔ

Օգոստոս 26,2010 00:00

Ադրբեջանի կառավարող կուսակցությունն ուշացումով, բայց  վրդովվել է ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի գտնվելու ժամկետի երկարաձգման վերաբերյալ արձանագրության ստորագրման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն՝ վկայակոչելով APA-ն, «Ենի Ազերբայջան» կառավարող կուսակցության գործադիր քարտուղար, երկրի խորհրդարանի պատգամավոր Ալի Ախմեդովը հայտարարել է, թե ադրբեջանական կողմը պետք է իր հնարավորությունների սահմաններում միջոցներ ձեռնարկի, հակառակ դեպքում շատ դժվար կլինի կանխատեսել, թե ինչ ուղղությամբ կզարգանան գործընթացները Հարավային Կովկասում: Նա նշել է, որ այդ ամենը կասկածի տակ է դնում Ռուսաստանի անաչառությունը, որը հանդես է գալիս որպես միջնորդ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել