Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼՈՒ ԵՆ

Օգոստոս 26,2010 00:00

Թուրքական TAI ընկերությունն ի զորու է կատարելագործել Ադրբեջանի սպառազինությունում գտնվող բոլոր ուղղաթիռները: Ըստ «Արմինֆո»-ի, այդ մասին հայտարարել է TAI գործադիր փոխնախագահ Էմրե Յազըջըն: Ըստ նրա, Ադրբեջանը կարող է մասնակցել T129 մարտական ուղղաթիռների թեստային թռիչքների ATAK թուրքական ծրագրին: Ստորագրված պայմանագրի համաձայն, TUSAS (TAI-ի ընկերակիցը) կարող է վերանորոգել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ուղղաթիռները: Երկրորդ, ադրբեջանական կողմը ATAK ծրագրին մասնակցության շուրջ կարող է համաձայնության հանգել Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել