Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՆՆԴՕԲՅԵԿՏ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՂԵԿԱՎԱՐԵԼ»

Օգոստոս 26,2010 00:00

\"\"

«Առավոտը» դիմել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով մեկնաբանել այն լուրերը, որ նա «Գեղամա» ռեստորանի սեփականատերն է: Հիշեցնենք, որ վերջերս այս ռեստորանում գրանցվել է զանգվածային թունավորման դեպք, որի արդյունքում մի քանի տասնյակ մարդ տարվել է հիվանդանոց: Պարոն Գասպարյանը մեր թերթին պատասխանեց. «Չգիտեմ, թե ում հիվանդ երեւակայության արդյունքում է ինձ վերագրվել ինչ-որ ռեստորանի սեփականատիրոջ «տիտղոսը»: Պաշտոնապես
հայտարարում եմ, որ «Գեղամա» ռեստորանի հետ ես որեւէ առնչություն չունեմ: Եվ ընդհանրապես, մարդկային իմ տեսակը չի կարող սննդօբյեկտ ղեկավարել, մատուցողների եւ խոհարարների հրահանգավորել: Ես բիզնեսմեն չե՛մ եւ չէի էլ կարող ինձ թույլ տալ Ռազմական ոստիկանության պետի պատասխանատու պաշտոնը համատեղել ռեստորանի տիրոջ կարգավիճակի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել