27-ամյա բրիտանուհի Մելիսա Թոմփսոնը նոր ռեկորդ է սահմանել՝ ամենաարագը գրելով sms հաղորդագրություն: Մրցույթին մասնակցելու համար Թոմփսոնն օգտագործել է Samsung Galaxy S սմարթֆոն: Մրցույթի մասնակիցներին հանձնարարված էր որքան հնարավոր է արագ եւ անսխալ հավաքել երկու բավական երկար ու բարդ նախադասություն։ Բրիտանուհին կատարել է հանձնարարությունը 25,94 վայրկյանում։ Ըստ tert.am-ի՝ sms գրելու վարպետ Մելիսան պատմել է, որ մեծ փորձ ունի այդ ոլորտում, քանի որ միայն իր ընկերոջը օրական 40–50 հաղորդագրություն է ուղարկում: