Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՇՔ-ՀԱԲԸ ԿԵՐԿԱՐԱՑՆԻ ԿՅԱՆՔԸ

Օգոստոս 25,2010 00:00

Հրաշք-հաբը, որը կերկարացնի կյանքը, թույլ կտա մարդկանց ակտիվ կենսակերպ վարել մինչեւ 100 տարեկան: Գիտնականները շուտով կստեղծեն մի այնպիսի հաբ, որն էապես կարող է երկարացնել մարդու կյանքի տեւողությունը: Այս դեղամիջոցը ստեղծվել է երեք տարբեր գեների հիման վրա, որոնք հայտնաբերվել են այն հրեաների մոտ, որոնց միջին տարիքը 100-ն է: Գեներից երկուսն օրգանիզմում ավելացնում են, այսպես կոչված, օգտակար խոլեստերինի արտադրությունը՝ նվազեցնելով սրտի կաթվածի եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Միաժամանակ այդ երեք գենով կանխարգելվում է նաեւ շաքարախտի առաջացումը: Նոր հրաշք-հաբը պետք է կատարի այդ երեք գեների դերը՝ երկարացնելով կյանքի տեւողությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս գեներով մարդիկ 80%-ով ավելի քիչ են հիվանդանում Այլցգեյմերի հիվանդությամբ: Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի տնօրեն Նիր Բարզիլայնն ասաց, որ ներկա պահին մի քանի լաբորատորիաներ զբաղվում են հաբի ստեղծման աշխատանքներով, որը կունենա նույն ազդեցությունը, ինչ գեները: Նրա հաշվարկներով՝ հրաշք-հաբերի առաջին օրինակները կարելի է ակնկալել երեք տարվա ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել