Գիտնականները, որոնց անցկացրած հետազոտությունն ընդգրկել է 1151 աղջիկ՝ պարզել են, որ պահածոյացված սննդի, շամպունների եւ եղունգների լաքերի մեջ պարունակվող քիմիական նյութերը նպաստում են աղջիկների վաղ սեռական հասունացմանը, ինչն էլ մեծացնում է քաղցկեղի եւ շաքարախտի զարգացման վտանգը: Պատճառն այն է, որ լոսյոնների, շամպունների եւ օծանելիքի մեջ պարունակվող ֆենոլները, ֆտալատանները եւ ֆիտոէստրոգենները բացասաբար են ազդում ապագա կանանց սեռական հորմոնների զարգացման վրա: