Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին քրիստոնյաները

Օգոստոս 25,2010 00:00

Վաշինգտոն. Ըստ «Barna» հետազոտական խմբի իրականացրած հարցման՝ յուրաքանչյուր 8-րդ ամերիկացի նախկին քրիստոնյա է:

Իրենց նաեւ քրիստոնյա անվանողների մեծամասնությունը մանուկ հասակում մկրտվել է կաթոլիկ կամ բողոքական եկեղեցում, սակայն ժամանակի ընթացքում դարձել է ագնոստիկ, աթեիստ կամ անցել այլ կրոնի:

Մինչդեռ հարցվածների 93%-ն ասել է, թե մանուկ հասակում եղել է աթեիստ կամ այլ կրոնի ներկայացուցիչ, սակայն գիտակից տարիքում ընդունել է քրիստոնեություն: Հարցումը նաեւ ցույց է տվել, որ ամերիկացիների՝ քրիստոնեությունից հեռանալու հիմնական պատճառը եղել է կենսական փորձը, օրինակ՝ «նոր գիտելիք կամ կրթություն ստանալը», «եկեղեցուց կամ կրոնից հիասթափվելը», «եկեղեցում բացասական փորձը», «անհամաձայնությունը եկեղեցու հետ միասեռականության, հղիության արհեստական ընդհատման եւ ծնելիության վերահսկողության հարցերի շուրջ կարծիքի հանդեպ», «սեփական կարծիքը եկեղեցուց դուրս արտահայտելու ցանկությունը», «նոր (այլ) կրոնական փորձի ցանկությունը»:

Պատասխանողների համար քրիստոնեություն ընդունելու ամենատարածված պատճառները եղել են «կենսական ծանր հանգամանքներում գտնվելը», «տարիների ընթացքում կյանքի հանդեպ այլ տեսակետի առաջացումը», «իրեն եկեղեցու հետ կապելու եւ հոգեպես աճելու ցանկությունը», «Քրիստոսին դառնալու ցանկությունը», «Աստվածաշունչն ավելի լավ ուսումնասիրելու ցանկությունը»:

Պատասխանողների՝ մի հավատից մյուսին դառնալու միջին տարիքը եղել է 22, ընդ որում՝ պատասխանողների 68%-ը հավատը փոխել է մինչեւ 30 տարեկանը: Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ հարցվածների 23%-ը կաթոլիկությունից անցել է բողոքականության, 12%-ը՝ բողոքականությունից այլ կրոնի:

Ըստ qahana.am-ի՝ ուսումնասիրության ընթացքում հարցվել է 2004 մեծահասակ ամերիկացի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել