Լրահոս
Օրվա լրահոսը

Պլյուշչենկոն զրկվել է Սոչիի խաղերին մասնակցելու հնարավորությունից

Օգոստոս 25,2010 00:00

Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն զրկվել է Չմշկասահորդների միջազգային միության հովանու ներքո անցկացվող մրցումներին մասնակցելու իրավունքից, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Դա նշանակում է, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում Ռուսաստանը զրկվեց տղամարդկանց մենասահքում չեմպիոնի ամենահավանական հավակնորդից: Իսկ քանի որ Յագուդինից եւ Պլյուշչենկոյից հետո, ռուսական մենասահքում արժանի սերնդափոխութուն տեղի չի ունեցել, առաջիկա տարիներին Ռուսաստանը գործնականում չի կարողանա հավակնել մեդալների՝ ձմեռային ամենահեղինակավոր մրցաձեւերից մեկում:

Պլյուշչենկոյի որակազրկման պատճառն այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին՝ առանց մարզաձեւի ֆեդերացիային տեղյակ պահելու, կոմերցիոն սառցե շոուներին մասնակցելն է: Սակայն մարտին կայացած աշխարհի առաջնությանը Պլյուշչենկոն չէր մասնակցել՝ պատճառաբանելով վնասվածքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել