Երեկվա «Առավոտում» տպագրել էինք «Sport Illustrated» հանդեսի՝ աշխարհի տասը ամենահարուստ մարզիկների ցուցակի տարբերակը: Այսօր ներկայացնում ենք մարզուհիների ցանկը՝ ըստ «Forbes» հանդեսի: Համաձայն դրա, աշխարհում կոմերցիոն առումով ամենահաջողակ մարզուհին ռուսաստանցի 23-ամյա թենիսիստ Մարիա Շարապովան է, որը մեկ տարում հոնորարներով, մրցանակներով, հանրահայտ ֆիրմաների արտադրանքի եւ սեփական մարզահագուստի հոսքագծի գովազդներով վաստակել է $24,5 մլն: 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցնում են նույնպես թենիսիստուհիներ Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերը (ԱՄՆ)՝ համապատասխանաբար, $20,2 եւ $15,4-ով: Առաջատար եռյակին հաջորդում են արշավորդուհի Դենիկա Պատրիկը, գեղասահորդուհի Կիմ Յու Նան, գոլֆիստներ Աննիկա Սորենստեմը, Պոլա Կրեմերը, Լորենա Օչոան, որոնց եկամուտները նույնպես միլիոններով են հաշվվում: «Forbes»-ի համոզմամբ, ամենաեկամտաբեր մարզաձեւն աշխարհում մնում է թենիսը: