Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա էլ բասկետբոլայի՞ն քաղաքականություն

Օգոստոս 25,2010 00:00

«Regnum» գործակալության փոխանցմամբ, մարզական փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում, NBA-ի նախկին խաղացող Ջորջ Մուրեսանը օգոստոսի 19- 29-ը Թուրքիայում մարզում է հայ եւ թուրք 24 երիտասարդ բասկետբոլիստների: Այս տեղեկատվությունը գործակալությանը տրամադրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի ծառայությունը: Ըստ այդմ, նախագիծը ֆինանսավորում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Միասնական սպորտ» ծրագիրը, որն էլ իրականացնում է «World Learning» ընկերությունը:

Մեկնարկելով մեկշաբաթյա ճամբարով՝ ծրագրի մասնակիցները երկրորդ շաբաթում այցելելու են Իզմիր, որտեղ հանդես են գալու ցուցադրական ելույթներով: Նրանք նաեւ մասնակցելու են FIBA-ի՝ բասկետբոլի աշխարհի առաջնության բացման միջոցառումներին:

Նույն երիտասարդ բասկետբոլիստները 2011 թվականին կմեկնեն ԱՄՆ եւ կմարզվեն ամերիկացի բասկետբոլիստների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել