Պորտուգալիայի Ավեյրու երկրամասում, ավելի քան 50 ավտոմեքենայի բախման արդյունքում 5 մարդ զոհվել եւ ավելի քան 70-ը վնասվածքներ է ստացել: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, մայրուղում նախ բախվել է տասը ավտոմեքենա եւ երկու բեռնատար, որից հետո ընդամենը մի քանի րոպեների ընթացքում վթարի ենթարկված մեքենաների մեջ մխրճվել են արագ ընթացող նաեւ այլ ավտոմեքենաներ: Իրավիճակն ավելի է բարդացել, երբ ավտովթարի պատճառով հրդեհ է բռնկվել: Աղբյուրի փոխանցմամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը վատ տեսանելիությունն է եղել: Տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար տեղի ունեցած աղետի վայր են ուղարկվել ավելի քան 200 փրկարար եւ երեք ուղղաթիռ: Տուժածներից 48-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: