Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՆԱԵՎ ՆԱԽԱՐԱՐԸ

Օգոստոս 25,2010 00:00

\"\"Եգիպտոսում, Կահիրեի թանգարանից Վան Գոգի շուրջ 50 մլն դոլար արժողությամբ կտավի գողությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել են երկրի մշակույթի նախարարի տեղակալն ու թանգարանի անվտանգության չորս աշխատակիցներ: Եգիպտոսի մշակույթի փոխնախարար Մոհսեն Շալաանը կասկածվում է անփութություն դրսեւորելու մեջ. Խալիլա թանգարանում տեղադրված ազդանշանային համակարգերից որեւէ մեկը նույնիսկ մինչեւ միջադեպը չէր գործել, տեղադրված թվով 43 տեսախցիկներից միայն յոթն էին աշխատել, եւ հենց դրա արդյունքում էլ հնարավոր էր դարձել թանկարժեք կտավի գողությունը: Այդուհանդերձ, ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, ձերբակալված նախարարին առայժմ պաշտոնապես որեւէ մեղադրանք չի առաջադրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել