Հաջորդ շաբաթ նախատեսվում է անցկացնել Հարավային Կորեայի եւ Պերուի միջեւ ազատ առեւտուր իրականացնելու շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ, ապա Պերուն Չիլիից հետո կդառնա թվով երկրորդ հարավամերիկյան պետությունը, որի հետ Սեուլը ազատ՝ առանց մաքսավճարի առեւտուր կիրականացնի:
Ներկայումս արտաքին անսահմանափակ առեւտրի համաձայնագիր է գործում Հարավային Կորեայի եւ Եվրոպական ազատ առեւտրի ընկերակցության՝ Շվեյցարիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի եւ Լիխտենշտեյնի միջեւ: