Պեկինի հյուսիս-արեւմուտքով անցնող մայրուղում 100 կիլոմետրանոց մեծ խցանում է առաջացել, որն ամբողջությամբ «մաքրելու» համար օրեր կպահանջվեն. մինչեւ սեպտեմբերի կեսերը: Այդ մասին փոխանցում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները: Արագընթաց մայրուղում խցանումն առաջացել է բեռնատար մեքենաների եւ ճանապարհային աշխատանքների պատճառով: Լրատվամիջոցների մատուցմամբ, խցանման մեջ հայտնված մեքենաների վարորդներն արդեն սկսել են իրենց պարապ ժամանակն անցկացնել շախմատ խաղալով, իսկ տեղի բնակիչներն առիթն օգտագործելով՝ նրանց բավականին թանկ գներով ջուր եւ կերակուր են վաճառում: