Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայում նոր դեսպան կարող է լինել, Ադրբեջանում՝ դեռ ոչ

Օգոստոս 25,2010 00:00

Թուրքիայում եւ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանների պաշտոնները դեռ որոշ ժամանակ կարող են թափուր մնալ՝ սենատորների շարունակվող վետոյի պատճառով: Այդ մասին, news.am-ի մատուցմամբ, գրում է թուրքական Hurriyet Daily News-ը: Թեեւ ամերիկացի եւ թուրք դիվանագետները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ Անկարայում դեսպանի պաշտոնում առաջադրված Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունը արգելափակած հանրապետական սենատորը սեպտեմբերին կարող է փոխել իր որոշումը, բայցեւ միաժամանակ ընդունում են, որ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու առաջադրված Մեթյու Բրայզայի դեպքում իրավիճակը կարող է ավելի բարդ լինել:

Սենատում, ըստ աղբյուրի, հայամետ խմբերն ի սկզբանե հանդես են եկել Բրայզայի դեմ՝ նրան մեղադրելով Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ կապեր պահպանելու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել