Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ» ԴԵՍԱՆՏ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Օգոստոս 25,2010 00:00

2010-2011 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին եւ տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ մարզերում եւ Երեւան քաղաքում հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ: Համաձայն հրամանի՝ օգոստոսի 25-30-ը մարզերում եւ Երեւան քաղաքում կկազմակերպվեն ու կանցկացվեն ուսուցիչների եւ տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ: Հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպման եւ խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու եւ չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով կազմվել է ժամանակացույց, համաձայն որի՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը օգոստոսի 25-ին կմասնակցի Գեղարքունիքի, օգոստոսի 26-ին՝ Կոտայքի մարզերում, իսկ օգոստոսի 30-ին՝ Երեւանում կազմակերպվող խորհրդակցություններին: ՀՀ մարզեր կգործուղվեն ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը եւ ԿԳ նախարարության պատասխանատուները: Համաձայն հրամանի՝ ՀՀ բոլոր մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքներ անցկացնելու նպատակով Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների ներգրավմամբ կազմավորվել է երեք խումբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել