Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Օգոստոս 25,2010 00:00

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթության ոլորտի բարեփոխումներին։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ նախարարներ, մարզպետներ ու շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխումների իրականացման ընթացքը, առկա խնդիրներն ու առաջնահերթ լուծում պահանջող անելիքները։ Ի թիվս այլ հարցերի, մասնավորապես քննարկվել են հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության միասնականության ապահովման, հանրակրթության որակի բարելավման եւ արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։

Նշվել է, որ բարեփոխումների շրջանակում, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջից ելնելով, ՀՀ կառավարության որոշմամբ հանրապետության հանրակրթական դպրոցներում կներդրվի ներքին եւ արտաքին գնահատման մեխանիզմ, ինչը հնարավորություն կընձեռի մրցակցային սկզբունքով կազմելու դպրոցների վարկանիշները։ Տեղեկացվել է նաեւ, որ առաջիկայում կհաստատվի ուսուցիչների ատեստավորման կարգը, իսկ մինչեւ տարեվերջ կսկսվի դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը։ Ամփոփելով խորհրդակցությունը եւ վերահաստատելով տարածքային համաչափ զարգացման կարեւորությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ուշադրութան կենտրոնում պահել հատկապես համայնքների դպրոցների խնդիրները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել