Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի ավտոճանապարհին:
Դեռեւս չպարզված հանգամանքներում, «Ֆոլքսվագեն» մակնիշի 20 ԼՏ 578 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել ձորը:
Պատահարի հետեւանքով մեքենայի 34-ամյա վարորդ Էլլադա Մելքոնյանը եւ 53-ամյա ուղեւոր Անահիտ Վարդանյանը ստացել են վնասվածքներ ու տեղափոխվել Թալինի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Է. Մելքոնյանը, բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Ա. Վարդանյանի առողջական վիճակը ծանր է: