Արագածոտնի մարզից տեղեկացրել են, որ օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Օրգով գյուղի 54-ամյա բնակիչ Անդրանիկ Խաչատրյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը բավարար է:
Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել նաեւ Արագածոտնի մարզի Օշական գյուղի 51-ամյա բնակիչ Արշակ Մաթեւոսյանը:
Բժիշկները տուժածի վիճակը բավարար են գնահատել: