Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ

Օգոստոս 25,2010 00:00

ՌԴ նախագահ Մեդվեդեւի Հայաստան գալը համատարած ասֆալտապատումների ու բարեկարգումների տեղիք է տվել: Ինչ վերաբերում է Երեւանի ծայրամասերից մեկում՝ Ներքին Չարբախում տեղ-տեղ մեկնարկած ասֆալտապատմանը, բնականաբար՝ ՌԴ նախագահի այցի հետ կապ չունի: Ուղղակի մաշված նախընտրական խոստումներ են մասնակիորեն իրականացվում: Քաղաքապետարանը կամ Շենգավիթի թաղապետարանը որոշել է լավ բան անել, բայց ստացվել է՝ ինչպես միշտ: Նախ ասֆալտի շերտն այնքան բարակ է՝ 2 սմ, որ արդեն սկսել է քանդվել, իսկ 4-րդ փողոցում ասֆալտապատողները մի 5 մետրի չափով ուղղակի «փափախ» են արել: Բնակիչներն են ճարահատյալ սեփական նախաձեռնությամբ հին ասֆալտի մնացորդներ լցրել, որ նրանց կիսատ թողածը գոնե այդ կերպ շտկվի: Բնակիչները կատակում են, թե հաստատ Ներքին Չարբախի վրա «թուղթուգիր» կա՝ ամսվա սկզբին եւ վերջին այս թաղամասը պարտադիր մի քանի ժամով հոսանքազրկվում է, անձրեւոտ օրերին փողոցներում լճակներ են գոյանում, իսկ բարեգործ ու մեծախոստում «առաքյալները» հայտնվում են միայն ընտրությունների նախաշեմին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել