Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՅԻՆ

Օգոստոս 25,2010 00:00

«Հերթական ստուգում էր, եւ մեր տեսուչներն ակնառու թերություններ չեն հայտնաբերել: Այդ ավտոշուկան վճարում է հաստատագրված հարկ, մեր մասնագետները տարին 2-3 անգամ իրավունք ունեն այս շուկա այցելելու՝ ստուգման նպատակով: Ինչ վերաբերում է ճանապարհային ոստիկանների այնտեղ լինելուն եւ Խաչիկ Դաշտենցի փողոցի փակելուն, ապա նշենք, որ նրանց ներկայությունն ուղղակի համընկել էր տեսուչների ստուգման հետ»,- օգոստոսի 22-ին Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի ավտոշուկայում անցկացված ստուգումների առնչությամբ երեկ նման պարզաբանում տվեցին ՊԵԿ լրատվականից:

Հ. Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ ՊԵԿ-ից ասացին, որ ունեն լրացուցիչ պարզաբանումներ: Հայտնեցին, որ այս ավտոշուկայում հարկային տեսուչները օրենքով իրենց վերապահված գործառույթների սահմաններում կատարել են ՀԴՄ-ների ներդրման եւ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգում. «Հայտնաբերված խախտումների արդյունքում ավտոշուկայի համասեփականտերեր «Նաիրա Ավետիսյան» եւ «Շահեն Ավետիսյան» ընկերությունների նկատմամբ կիրառվել է 150 հազար դրամի տուգանք, իսկ մյուս սեփականատեր «Շինարար Էրիկ» ընկերությունը տուգանվել է 300 հազար դրամով ու 5 օրով կասեցվել է գործունեությունը: «Շահեն Ավետիսյան»-ի կողմից 2-րդ կիսամյակի համար Էրեբունու Հարկային տեսչություն ներկայացրած ելակետային տվյալները չեն համապատասխանել իրականին, ինչի հետեւանքով նշված կազմակերպությունում հարկային տեսչության կողմից սկսվել է հաստատագրված վճարների ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների ճշտության ստուգում: Ստուգման ընթացքում «Շահեն Ավետիսյան»-ի տարածքում հայտնաբերվել եւ արձանագրվել է նաեւ 4 ֆիզիկական անձանց կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք: Վերջիններս զբաղվել են հանրային սննդի կազմակերպմամբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել