Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԶՍՊԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԻՐ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ

Օգոստոս 25,2010 00:00

\"\"

«Չեմ կարծում, թե Ռուսաստանը շահագրգիռ է ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմամբ՝ անկախ այն բանից, թե դա, պայմանականորեն ասած, ում օգտին կարող է լինել: Ռուսաստանի համար ամենաշահավետը առկա իրավիճակի պահպանումն է, երբ կարելի է զենք տալ ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս կողմին, հետո դրանք արդիականացնել, պահեստամասերը փոխել եւ այլն: Ուստի չեմ կարծում, թե ՌԴ շահերի շրջանակում է ներդրում ունենալ ԼՂ հարցի հանգուցալուծման կամ կշեռքի ակնհայտ ծանրության կենտրոնը որեւէ մեկի կողմը թեքելը: ՌԴ-ն կփորձի զսպել Ադրբեջանին եւ չնպաստել այնպիսի իրավիճակի ստեղծմանը, որ Ադրբեջանը լուրջ հնարավորություններ ստանա՝ Հայաստանի կամ Ղարաբաղի հետ ռազմական բախման դեպքում հաջողության հասնելու համար: Փոխարենը վստահ եմ, որ տարածաշրջանում անորոշության ու լարվածության պահպանման, նաեւ անվտանգության միասնական համակարգ ձեւավորելու հեռանկար թույլ չտալու ուղղությամբ ՌԴ-ն կաշխատի բոլոր՝ քաղաքական, տնտեսական, դիվանագիտական ու նաեւ ռազմական միջոցներով»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Վրաստանի «Զարգացման եւ համագործակցության կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Իվլիան Խաինդրավան:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել