Անցած շաբաթ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը: Նա այցելել է Այրում, ուր որդու անունից Այրումի քաղաքապետ Գիգոլ Եգանյանին է հանձնել 3,5 միլիոն դրամ՝ քաղաքի մշակույթի տան տանիքը նորոգելու համար: Մշակութային մեծ շենքի ծածկը քայքայված է, եւ անձրեւները վնասում են պատերը: Տիկին Ռոզան պատրաստակամություն է հայտնել նորոգման ընթացքում դրամական աջակցության չափն ավելացնել: Այրումի քաղաքապետը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, իսկ Այրումում քաղաքապետի հերթական ընտրություններին մնացել է երկու տարի: