Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բնությանը 1.5 միլիոն դրամի վնաս է հասցվել: Ըստ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության, նման հաշվարկներ է արել Բնապահպանական պետական տեսչությունը: Ստուգման, կենսառեսուրսների ապօրինի օգտագործման, հողերի տեղափոխման, թափոնների տեղադրման նկատմամբ շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաեւ տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ տեսչության կողմից կայացվել է 30 վարչական որոշում, որի ընդհանուր արժեքը 2,45 միլիոն դրամ է: Անտառների վերահսկողության բաժինը «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Սեւքարի ստուգման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի հատված 47 ծառ, ինչի համար հաշվարկվել է 1 միլիոնից ավելի դրամի բնությանը պատճառված վնաս: