Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՒՐ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՆ

Օգոստոս 24,2010 00:00

Շենգավիթ վարչական շրջանի Նիզամի 13 շենքում օգոստոսի 16-ից ջրամատակարարումը դադարեցվել էր, քանի որ վնասվել է շենքի ջրի պոմպը: Ըստ բնակիչների՝ իրենք «Երեւան ջուր» ընկերությանը մի քանի անգամ զանգել եւ հայտնել են իրենց խնդրի մասին: «1 օրվա ընթացքում եկան եւ մեր շենքի պոմպը վերանորոգեցին, մի քանի օր հետո, սակայն, պոմպը կրկին փչացավ: Հավանաբար անորակ պոմպ էին տեղադրել, որն անգամ մեկ շաբաթ չկարողացավ ծառայել»,- մեզ հետ զրույցում դժգոհեց շենքի բնակիչ Կարապետ Խաչատրյանը: Այս առնչությամբ «Երեւան ջուր» ընկերությունից «Առավոտին» հայտնեցին, որ նոր տեղադրած պոմպին ոչինչ էլ չի եղել, ուղղակի տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով էլ շենքի ջրամատակարարումը որոշ ժամանակով դադարեցվել է. «Օգոստոսի 20-ից նրանք արդեն ջուր ունեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել