Լրահոս
Անդին (պատմվածք)
Օրվա լրահոսը

Будем жить плохо, ախպեր ջան»

Օգոստոս 24,2010 00:00

Համոզված է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, այս տարվա առաջին 5 ամիսներին տնտեսական աճը կազմել է 8,8%, կիսամյակային կտրվածքով՝ 6,7%: Տնտեսական աճի ցուցանիշի անկում է արձանագրվել նաեւ հուլիսին՝ հասնելով 4%-ի: «Այսինքն՝ հուլիսին, հունիսի համեմատությամբ, արձանագրվել է մոտ 20% տնտեսական անկում: Եթե իշխանությունները դա ընդունում են, ապա կարծում եմ՝ իրականությունն ավելի դաժան է»,- երեկվա ասուլիսում ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Թե ինչո՞վ է պայմանավորված տնտեսական աճի դանդաղումը, բացատրեց ասուլիսին ներկա ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը. «Միջազգային տնտեսական պասիվությունից է գալիս, դրան նպաստում է նաեւ վերջին ամիսներին արձանագրված գնանկումը, իսկ ինչ վերաբերում է մեր երկրի տնտեսական աճին, ապա տարեվերջին այն մոտ 8%-ի կհասնի»:
 Պարոն Ասատրյանին էլ զարմացնում են գնաճի մեղմման մասին հայտարարություններն ու հատկապես պաշտոնական թվերը. «Գնանկման միտումներ չկան, չեմ հասկանում, ոնց կարող են մոգոնել»: Ինչ վերաբերում է վիճակագրական ծառայության արձանագրած տնտեսական աճի ցուցանիշներին, պարոն Ասատրյանը նշեց, որ դրանք իրականությունից կտրված թվեր են. «Այս թվերը որեւէ կերպ իրականությունը չեն արտահայտում: Նորից կրկնեմ՝ մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունն անարդյունավետ է, արդեն հասել ենք էն սահմանին, երբ պատին ես բախվում՝…երկիրը զարգացման ոչ մի հնարավորություն չունի: Տնտեսության վիճակն անառողջ է, իսկ էդ, որ ասում եք՝ հակաճգնաժամային ծրագիր, բազմիցս ասել եմ, նման ծրագիր երբեք էլ չենք ունեցել: Եղել է վարչապետի մի հատ ելույթը, էդ ելույթն էլ հետո ասեցին, թե հակաճգնաժամային ծրագիր է: Էս ծրագրով բերեցին բավականին ծավալուն միջոցներ, որոնց կարիքը, նորից եմ ասում, չենք ունեցել, ու թե ոնց ծախսեցին՝ չիմացանք, դե թող մի հատ ասեն, թող պառլամենտին հաշվետվություն ներկայացվի, ոչ մի բան չկա»: Վարդան Այվազյանն էլ հակադարձեց. «Իսկ դուք կասկածու՞մ եք, որ չեն ներկայացնելու: Հակաճգնաժամային ծրագիր ունենք, այն աշխատում է եւ իր ազդեցությունն արդեն թողել է տնտեսության վրա, եթե չունենայինք հակաճգնաժամային ծրագրի իրականացվող քայլերը, վիճակն ավելի վատ կլիներ»: ԿԲ նախկին նախագահն էլ նշեց, որ վերջին շրջանում կտրուկ նվազել է մեր երկիր տրանսֆերտների ներհոսքը: Նրա խոսքով, նախորդ տարվա համեմատությամբ տրանսֆերտների ներհոսքի 8% աճ են արձանագրել, մինչդեռ 2008-ի առաջին կիսամյակի հետ համեմատելով՝ տրանսֆերտների նվազման մեծ ցուցանիշ է նկատելի. «2008-ի համեմատությամբ զիջում ենք 25-30%-ով: Այսինքն՝ այն ֆինանսական ներհոսքը, որ ունեցել ենք 2008-ին, էսօր չկա, առաջիկայում էլ չենք ունենալու: Այս պարագայում լուրջ վճիռներ պետք է կայացնենք՝ տրանսֆորմացիա կամ տնտեսության դիվերսիֆիկացում է անհրաժեշտ, բայց ոչ մի բան էլ չի արվում: Իրենց տեղը հաստատած անհատները՝ մոնոպոլիստները, որ էդպես էլ չկարողացան պետական պաշտոնն իրենց բիզնեսից կիսել, ինչ ուզում՝ անում են էս ժողովրդի հետ. էսպես որ շարունակվի՝ ոցՊպՎ ՋՌՑՖ տսՏւՏ, ախպեր ջան»: Թե տարեվերջին տնտեսական աճի ինչ ցուցանիշ կարձանագրվի, պարոն Ասատրյանի կանխատեսմամբ. «Սիրուն թվեր կունենանք, որոնք էլի չեն արտահայտի իրականությունը: Կունենանք էլի դժգոհող բնակչություն, համատարած աղքատություն, պարենային զամբյուղն այս տարի, իմ կարծիքով, նախորդ տարվա համեմատ կթանկանա մոտ 15%-ով, այսինքն՝ ժողովրդի 70%-ը կաղքատանա 15%-ով»:
Երեկ Հայաստանի անկախության հռչակագրի 20- ամյակն էր: Պարոն Ասատրյանը, անդրադառնալով այս իրադարձությանը, նկատեց. «Սա մի երեւույթ է, որ իշխանություններն ամեն կերպ ուզում են մոռացության մատնել: Այս օրը նշելու համար իշխանությունները չունեն ֆինանսական հնարավորություն՝ նույնիսկ մեկ դահլիճի տրամադրումը հոգալու համար, ես ցավով եմ սա նշում»: Պարոն Այվազյանն էլ չհամաձայնեց՝ նշելով, որ այդ օրը բոլոր պատգամավորների համար սիրելի տոն է՝ հավաքվում ու նշում են: Ի հակադրումն պարոն Ասատրյանն ասաց. «Ես էլ մեր տանն եմ սեղան գցել, բոլոր ընկերներս լինելու են: Խոսքը պետականորեն նշելու մասին է, թե չէ կուսակցական միջոցառումներ լինելու են, ինձ էլ ՀՀՇ-ն է հրավիրել ժամը 5-ին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել