Tert.am-ի փոխանցմամբ, երիտասարդ կատարողների միջազգային «Նոր ալիք Junior» մրցույթի մասնակիցներ՝ հայաստանյան «Ռազմիկն ու ընկերները» խումբը եւ ուկրաինուհի Վիկտորյա Պետրիկը օգոստոսի 22-ին կայացած՝ 13-15 տարեկանների եզրափակիչում կիսել են առաջին տեղը: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»: Մրցույթի 8-12 տարեկանների խմբում հաղթող է ճանաչվել Վիկտորյայի կրտսեր քույրը՝ Անաստասիա Պետրիկը:
Բացի «Հախճապակյա ալիք» արձանիկներից, մրցակիցներին վոկալի դասեր անցկացնելու համար տրամադրվել են փոքրիկ ստուդիաներ, ինչպես նաեւ մեծերի «Նոր ալիք» մրցույթին մասնակցելու իրավունք: Մանկական «Նոր ալիքի» ժյուրիի կազմը գլխավորում էր ռուս հանրահայտ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը: Մրցույթի մասնակիցներին գնահատում էին նաեւ Սերգեյ Լազարեւը, Ալսուն, Թիմաթին, Իրինա Դուբցովան, Անի Լորակը, Դիմա Բիլանը, Վերա Բրեժնեւան եւ այլք: