Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է

Օգոստոս 24,2010 00:00

\"\"Երեկ «Առավոտի» ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանին Արտաշատում նկարահանման ժամանակ մոտեցավ Արարատի՝ վերջերս նշանակված մարզպետ Էդիկ Բարսեղյանը եւ հորդորեց իր հետ կատակներ չանել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում վատ կլինի: Խոսակցությանը խառնվեց հերթական սափրագլուխը՝ չնայած մինչեւ մարզպետ նշանակվելը պարոն Բարսեղյանը «ախրանայով» պտտվելու սովորություն չուներ: Մարզպետի դժգոհությունն էր առաջացրել այս տարվա հունիսի 18-ին «Առավոտի» առաջին էջում տպագրված նկարը, որտեղ Ազատության հրապարակում պատկերված է ինքը, ինչպես նաեւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը: Եվս մեկ անգամ տպագրում ենք այդ նկարը՝ ընթերցողի դատին հանձնելով այն հարցը, թե ինչն է այստեղ վիրավորական պարոն Բարսեղյանի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել