Լրահոս
Օրվա լրահոսը

Ենթարկվում են մեծ վտանգի

Օգոստոս 24,2010 00:00

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ կարճահասակ մարդկանց համար առավել դժվար է «գտնել կյանքում իրենց տեղը»: Հետազոտությունը ցույց է տվել, որ կարճահասակ մարդկանց մոտ նաեւ մեծ է սրտի հիվանդության զարգացման վտանգը: Պետք է հիշել, որ հասակը ժառանգականության, սոցիալ-տնտեսական վիճակի եւ սնման հանգամանքների համադրությունն է:
Ծնվելուց հետո կամ դեռ արգանդում գտնվող երեխաների վատ սնունդը դանդաղեցնում է նրանց աճը, արդյունքում նրանք արագ հավաքում են քաշ իրենց հասակակիցներից «ետ չընկնելու» համար՝ կուտակելով ավելորդ ճարպ. այս հանգամանքը թողնում է իր բացասական հետեւանքները սրտի վրա: Հասակը եւ ժառանգականությունը վերահսկել հնարավոր չէ, սակայն կարելի է վերահսկել մարմնի քաշը եւ հետեւել առողջ կենսակերպի՝ առանց խմիչքի եւ ծխախոտի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել