Լրահոս
Օրվա լրահոսը

Համարյա մերոնց պես

Օգոստոս 24,2010 00:00

Օրերս կայացած ասուլիսում Մոլդովայի կրթության նախարար Լեոնիդ Բուժորը հայտարարել է, որ 9-11-րդ դասարանների պատմության այն դասագրքերը, որոնք ստեղծվել են այն տարիներին, երբ Կոմունիստական կուսակցությունն էր իշխանության, կհանվեն գործածությունից: «Ռեգնումի» փոխանցմամբ՝ այդ դասագրքերում պատմական որոշ փաստեր խեղաթյուրված են կամ ամբիցիոզ են ներկայացված: Նախարարը նաեւ հայտնել է, որ ներկայումս գրվում են նոր դասագրքեր, որոնք երաշխավորված են նախարարության կողմից: Հիշեցնենք, որ նման բան Հայաստանում էլ է եղել. դաշնակցական ԿԳ նախարարների օրոք պատմության գրված դասագրքերը փոքր-ինչ «դաշնակահաճո» են, ինչը փաստել են նաեւ խորհրդարանական որոշ ուժեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել