Լրահոս
Օրվա լրահոսը

Աննախադեպ երեկոն՝ նոյեմբերի 6-ի՞ն

Օգոստոս 24,2010 00:00

Մարզական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Showime» հեռուստաընկերությունը նոյեմբերի 6-ին կազմակերպելու է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր իրադարձությունը լինելու են թեթեւ քաշային կարգում կայանալիք երկու գերմենամարտեր: Այդ օրը ռինգում կհանդիպեն IBO-ի չեմպիոն եւ գերթեթեւ քաշային կարգում WBC/WBA գոտիների տիրակալ Վախթանգ Դարչինյանն ու առայսօր ոչ մի պարտություն չկրած Աբներ Մարեսը: Մարզասերները կլինեն նաեւ IBF-ի չեմպիոն Իոննի Պերեսի ու Ջոզեֆ Ագբեկոյի միջեւ ռեւանշ մրցամարտին: Ըստ դեռեւս վերջնականապես չճշգրտված տեղեկությունների, բռնցքամարտի այդ երեկոն կարող է կայանալ Լոս Անջելեսի «Staples Center»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել