Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ

Օգոստոս 24,2010 00:00

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ հայտնի են դարձել ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իռլանդիա եւ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումների մրցավարական անձնակազմերը:
Հայաստան-Իռլանդիա խաղը կսպասարկի Հունգարիայի մրցավարական կազմը՝ Ժոլտ Սաբոյի գլխավորությամբ: Նրան կօգնեն Ռոբերտ Կիշպալը եւ Ժոլտ Վարգան: Չորրորդ պաշտոնյա նշանակվել է Յոզեֆ Բերգերը:
Մակեդոնիա-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավարը Էսպեն Բերնտսենն է: Նրա օգնականներն են Գեյր Ագե Հոլենն ու Օդ-Յարլե Լարսենը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները դրվել են Թոմ Հերալդ Հագենի վրա: Մրցավարական այս անձնակազմը ներկայացնում է Նորվեգիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել