Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայուհին գեղեցկությամբ 5-րդն է

Օգոստոս 24,2010 00:00

\"\"tert.am-ի մատուցմամբ, օրերս Վիլնյուսում կայացել է «Միսիս տիեզերք–2010» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը: Մեկ շաբաթվա ընթացքում 22 մասնակից պայքարել է «Միսիս տիեզերք» տիտղոսի համար:
Նրանք մասնակցել են պոդիումի ավանդական ցուցադրություններին, ընդունելություններին ու բարեգործական ակցիաներին, այցելել են մանկատուն եւ սովորել հին պարեր, եւ այդ ամենը՝ ժյուրիի վերահսկողության տակ: Աղբյուրը, վկայակոչելով ծՁԹ-ն, հավելում է, որ մրցույթում Հայաստանը ներկայացրել է 34-ամյա մոդել-ատամնաբույժ, «Միսիս Հայաստան 2010» տիտղոսակիր Ալլա Գրիգորյանը, որը զբաղեցրել է 5–րդ տեղը:
«Այստեղ բոլորի մոտ այնքան դրական աուրա է, լուրջ մրցակցություն գոյություն չունի: Մենք բոլորս ընկերացել ենք»,- ասել է Ալլան: Նշենք, որ «Միսիս տիեզերք – 2010» մրցույթում հաղթել է Ֆինլանդիան ներկայացնող Ջենիկա Խանուսաարին: 25-ամյա ուսանողուհին՝ Հելսինկիից, անսպասելի ուրախությունից մոռացել է անգլերենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել