Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՂՋ ԵՆ ՄՆԱՑԵԼ ՄԻԱՅՆ 6-Ը

Օգոստոս 24,2010 00:00

\"\"Երեկ առավոտյան Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում ոստիկանության նախկին աշխատակից, 55-ամյա Ռոնալդո Մենդոզան զավթել եւ պատանդ էր վերցրել 25 ուղեւորով մի ավտոբուս: Ավտոբուսում գտնվողների հիմնական մասը Հոնկոնգից Ֆիլիպիններ ժամանած զբոսաշրջիկներ էին: Մինչեւ ավտոբուսի վրա գրոհելը՝ տասը պատանդի, այդ թվում՝ ավտոբուսի վարորդին, հաջողվել էր փրկվել: Ահաբեկիչը, բանակցությունների արդյունքում,  նախ բաց էր թողել 6 հոգու՝ երեք կնոջ եւ երեք երեխայի, ապա եւս չորսին՝ այդ թվում վարորդին: Դրանից հետո բանակցություններն արդյունք չէին տալիս, եւ օրվա երկրորդ կեսին ոստիկանները որոշեցին գրոհով վերցնել ավտոբուսը: Արդյունքում զավթիչը սպանվեց: Սակայն նրա հետ միասին զոհվեց նաեւ 8 պատանդ: Վերջին տվյալներով, ոստիկանների կողմից ավտոբուսը գրոհելու արդյունքում ողջ են մնացել միայն 6-ը, որոնցից 5-ը տեղափոխվել են Մանիլայի հիվանդանոցներ:
Ահաբեկիչը, որ զավթել էր ավտոբուսը, զինված էր M16 ինքնաձիգով: Նա պահանջում էր, որ իրեն վերականգնեն ֆիլիպինյան ոստիկանության տեսուչի պաշտոնում: Հանցագործի եղբոր խոսքերով՝ Մենդոզային 2008-ին անարդարացիորեն հեռացրել էին ոստիկանությունից՝ մեղադրելով դրամաշորթության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել