Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիան վերանայում է «սպառնալիք» ներկայացնող երկրների ցանկը

Օգոստոս 24,2010 00:00

Թուրքական իշխանությունները մտադիր են արմատական փոփոխություններ իրականացնել ազգային անվտանգության ռազմավարության մեջ՝ դրանցում բացառելով նախկինում արտաքին սպառնալիք համարվող չորս երկրների՝ Ռուսաստանին, Հունաստանին, Իրանին եւ Իրաքին:
News.am-ի փոխանցմամբ, այս տարվա փետրվարին վարչապետ Էրդողանը հայտարարել է «Կարմիր գիրքը» վերանայելու մտադրության մասին: «Հենց այդ կերպ են անվանում ազգային անվտանգության փաստաթուղթը»,- գրում է Milliyet-ը: «Կարմիր գիրքը» պատրաստվում է Թուրքիայի Գլխավոր շտաբի կողմից եւ վերջնական տեսք է ստանում Ազգային անվտանգության խորհրդում հավանության արժանանալուց հետո: Վերջին անգամ այն հաստատվել է 2005թ. հոկտեմբերին, երբ Անկարան Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ էր սկսել: 2005-ին փաստաթղթում որպես սպառնալիք էին համարվում «իսլամական արմատականությունը, անջատողականությունն ու ձախակողմյան խմբավորումների գործունեությունը»: Հիմնական արտաքին սպառնալիքը համարվում էր ահաբեկչությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել