Սյունիքի մարզի Գորիս քաղաքի եւ Ակներ գյուղի մատույցներում կառուցվում է Երեւանի սրտաբանական կենտրոնի մասնաճյուղ, որը Հայաստանի հարավային շրջանների ու Արցախի բնակչությանը սպասարկող միակ սրտաբանական բուժհաստատությունն է լինելու: Աշխատանքները սկսվել են նախորդ տարվա մայիսից եւ կավարտվեն այս տարվա հոկտեմբերին: Սյունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ ծրագրի արժեքը 820 հազար ԱՄՆ դոլար է, հովանավորներն են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, Մարսելի «Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միությունը» (ASAF) եւ Ֆրանսիայի Բուշ Դյու Ռոն նահանգը: Գումարի զգալի մասը հիմնադրամին է կտակել ֆրանսահայ բարերար Գրիգոր Շահինյանը: Կենտրոնը կարող է օրական սպասարկել 20 արտահիվանդանոցային (ամբուլատոր) այցելուի եւ 16 հիվանդանոցային (ստացիոնար) հիվանդի: