Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրված, բայց ոչ օլիմպիական մարզաձեւ

Օգոստոս 21,2010 00:00

\"\" \"\"

\"\" \"\"

 \"\" \"\"

\"\"

19-րդ դարի վերջին, գրեթե ավտոմոբիլի գյուտի հետ միասին, ստեղծվեց նաեւ մոտորանավակը: 1886 թվականին գերմանացի ինժեներ Դայմլերը կառուցեց եւ փորձարկեց աշխարհում առաջին մոտորանավակը՝ «Նեկկարը»: Մոտորանավակի զարգացումն ու կատարելագործումը շատ արագ ընթացավ, որը կարճ ժամանակում յուրացրին նաեւ մարզիկները: Երեք տարի անց Փարիզի առագաստանավային ակումբներից մեկը կազմակերպեց մոտորանավակներով առաջին մրցումը: Իսկ 1903-ին Մոնակոյում անցկացվեց  մոտորային շարժիչով ջրային մեքենաների անդրանիկ  միջազգային մրցումը, որտեղ գրանցվեցին այն ժամանակների համար տպավորիչ արագություններ՝ ժամում 25-30 կմ:
Նոր մարզաձեւը հետաքրքրեց 1908 թվականին Լոնդոնում անցկացվելիք 4-րդ օլիմպիական խաղերի կազմակերպիչներին, որոնք խաղերի ծրագիր ընդգրկեցին մարզաձեւի երեք մրցաձեւ: Անցած հարյուր տարուց ավելի ժամանակաշրջանում ջրամոտորային սպորտը շատ է առաջ գնացել: Ստեղծվել են մարզաձեւի բազում տարատեսակներ, որոնցով ամբողջ աշխարհում զբաղվում են տարբեր տարիքի, սեռի ու զբաղմունքի միլիոնավոր մարդիկ: Ջրային մոտորանավակը անգամ դարձել է մարդկանց ծովափնյա հանգստի կազմակերպման մատչելի միջոց: Բայց, չնայած ամբողջ աշխարհում վայելած մեծ մասսայականությանը, մոտորանավակային սպորտն օլիմպիական մարզաձեւ չի դարձել: Միջազգային օլիմպիական կոմիտեն առայժմ այն միայն ընդունում է որպես մարզաձեւ, սակայն դեռ օլիմպիական գրանցում չի տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031