Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյանը պարտվեց

Օգոստոս 21,2010 00:00

\"\"Այն բանից հետո, երբ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Ցինցինատիում ընթացող $ 2 մլն 430 հազար մրցանակային ֆոնդով «Western & Southern Finansial Group Masters 2010» միջազգային մրցաշարում, գործնականորեն առանց պայքարի առավելության հասնելով ամերիկացի Ջոն Այզների նկատմամբ (վերջինս մեկնարկային սեթի 36-րդ րոպեին 5:4 հաշվով հաղթելիս հրաժարվեց պայքարը շարունակելուց), երրորդ շրջանում հանդիպեց խորվաթ Նովակ Ջորկովիչի հետ: Ցինցինատիի վերջին երկու մրցաշարերի եզրափակչի մասնակից Ջորկովիչը ոչ առանց մեծ դժվարության առավելության հասավ 28-ամյա Նալբանդյանի նկատմամբ՝ 6:1, 7:6 (7) հաշվով, որի համար պահանջվեց 1 ժամ 37 րոպե: Այս մանրամասները ներկայացնում են մրցաշարը լուսաբանող լրատվամիջոցները եւ հավելում, որ սա երկու թենիսիստների հինգերորդ դիմակայությունն էր կորտում, որում բացահայտ առավելությունը խորվաթ մարզիկի կողմն է՝ 4:1:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել