Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկօրյա հանգիստ՝ նոր մեդալների ակնկալիքով

Օգոստոս 21,2010 00:00

\"\"Պատանեկան առաջին ամառային օլիմպիական խաղերը, որ այս օրերին ընթանում են Սինգապուրում, ճանապարհի կեսն արդեն անցել են:
ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Խաղերին մասնակցող 205 երկրներից ուրբաթ օրվա դրությամբ իր հաշվարկում մեդալ գրանցել կարողացել է 49-ը: Նվաճած ոսկե մեդալների քանակով լավագույն եռյակը ըստ հաջորդականության կազմել են Չինաստանը՝ 22 (13 ոսկե, 7 արծաթե, 2 բրոնզե), Ռուսաստանը՝ 24 (11+9+4), Իտալիան՝ 13 (6+4+3): Ընդհանուր մեդալների հաշվարկով Հայաստանը երեք մեդալով (1 արծաթե եւ 2 բրոնզե) օգոստոսի 19-ի դրությամբ ընթանում էր 36-րդ հորիզոնականում:
Ուրբաթ օրը մեր հանրապետության մարզիկների մրցումային գրաֆիկում ազատ օր էր: Իսկ այսօր պայքարի մեջ ներգրավվելու են թիավար Էդգար Բաբայանը (Հրազդան), ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը (66 կգ, Վանաձոր), աթլետ Դիանա Խուբեսերյանը (100 մետր արագավազք, Երեւան) եւ բռնցքամարտիկ, 60 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը (Երեւան):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել