Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ

Օգոստոս 21,2010 00:00

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, վրացական իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությունից դժգոհ փախստականների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում, ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են եղել: Մի քանի մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, երկու հոգի ձերբակալվել է:
APA-ի մատուցմամբ, Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից փախստականները, որոնց՝ իշխանությունները օրերս վռնդել էին իրենց շենքերից՝ դրանք սեփականաշնորհելու նպատակով, նախագահական նստավայրի դիմաց հերթական բողոքի ակցիան էին կազմակերպել: Նրանց էին միացել նաեւ մանր վաճառականներ, որոնց վրացական ոստիկանությունն արդեն մի քանի օր է, ինչ արգելում է փողոցում առեւտուր անել:
Քանի որ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արձակուրդում է, ու նախագահական շենքն էլ՝ դատարկ, ակցիայի մասնակիցներն ուղղվել էին դեպի խորհրդարանի շենք՝ փորձելով փակել Ռուսթավելի կենտրոնական պողոտան: Հենց այնտեղ տեղի ունեցած կարճատեւ, բայց թեժ բախման արդյունքում էլ մի քանի մարդ, այդ թվում՝ ոստիկաններ, վնասվածքներ են ստացել: Ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ալեկո Շալամբերիձեն ձերբակալվել է: Նրան սպառնում է ամենաքիչը վարչական պատիժ՝ հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու կարգը խախտելու համար:
Վրաստանի իշխանություններն այդ միջադեպն առայժմ որեւէ կերպ չեն մեկնաբանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել