Ճապոնացի մի տղամարդու թիկնապայուսակում հայտնաբերվել է առնվազն 104 տարի ապրած կնոջ դիակի մնացորդներ:
Տղամարդը ոստիկանությունում հայտարարել է, թե դա ինը տարի առաջ մահացած իր մոր մարմնի մասունքներն են, բայց քանի որ ինքը հուղարկավորելու համար միջոցներ չի ունեցել, կոտրել է նրա ոսկորներն ու պահել դրանք իր տանը, պայուսակի մեջ:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, որ ճապոնացիների տներում երկարակյացների դիակների մնացորդներ են հայտնաբերվում:
Հաղորդվում է, որ 100 տարին անց տասնյակ ճապոնացիներ համարվում են անհետ կորածներ: