Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԲՆԻԿ ՀՆԴԿԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

Օգոստոս 21,2010 00:00

Հնդկացիների 40 համայնքների ներկայացուցիչներ բաց նամակ են հղել Բրազիլիայի նախագահի թեկնածուներին՝ պահանջելով դադարեցնել իրենց տարածքների հարեւանությամբ ենթակառուցվածքային օբյեկտների շինարարությունը: Այդ մասին հաղորդում է APA գործակալությունը:
Տեղաբնիկների նամակում մասնավորապես ասված է, թե նոր ճանապարհներն ու էլեկտրակայանները վնասում են բնությունն ու խաթարում ցեղերի կյանքի կացութաձեւը:
Ավելի վաղ հնդկացիների ցեղախմբերից մեկն արդեն զավթել է Բրազիլիայի Մատու-Գրոսու նահանգում կառուցվող հիդրոէլեկտրակայանի տարածքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Բրազիլիայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել