BBC հեռուստաալիքի արխիվում պատահականորեն գտել են Լեւ Տոլստոյի «Աննա Կարենինայի» 1961թ. էկրանավորման բրիտանական տարբերակը: Աննայի դերը խաղում է դերասանուհի Կլեր Բլումը, Վրոնսկուն մարմնավորել էր «Ագենտ 007» Շոն Քոներին: Ֆիլմը ժամանակին ցուցադրվել է մեկ անգամ, այնուհետեւ մոռացվել, չնայած նրա առանձին դրվագներ մինչեւ հիմա էլ հիշում են անգլիացի կինոսիրողները: «Ահավոր հետաքրքիր է Շոնի այդ թվերի խաղը տեսնելը»,- հայտարարել են փորձագետները: Նկարի վերակենդանացումը անակնկալ կլինի նաեւ արտիստի համար, ում ծննդյան 80-ամյակն է լրանում օգոստոսի 25-ին: Հիշեցնենք, որ 1910 թվականից սկսած, Տոլստոյի այս գործը էկրանավորվել է 30 եւ ավելի անգամ, ընդ որում՝ 4 անգամ ՌԴ-ում, 7 անգամ՝ ԱՄՆ-ում: Ինչ վերաբերում է բրիտանական «Աննա Կարենինային», այդ ֆիլմում Շոն Քոներին ընդամենը 31 տարեկան է: