1997-ից «Մայր եւ մանուկ» բարեգործական կազմակերպությունը ամեն տարի Ծաղկաձորում եւ Աղավնաձորում կազմակերպում է ծնողազուրկ երեխաների ամառային հանգիստը: 11 տարիների ընթացքում հանգստացել են 1500 ծնողազուրկ երեխաներ: Այսօրվանից Ծաղկաձորում կհանգստանան 70 ծնողազուրկ եւ անապահով ընտանիքների երեխաներ: Այս ամառ վառվելու է 12-րդ խարույկը: